Որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան շատ անհարմարություններ են ստեղծվում վարորդների համար։ Adme.ru կայքը ներկայացրել է 16 խորամանկություն, որոնք ձմռանը պետք կգան ցանկացած վարորդի։
7 խորհուրդ՝ ապակին ձյունից և սառույցից մաքրելու համար
Բարձրացրեք դիմապակին մաքրող խոզանակներն ու այդ դիրքում թողեք ամբողջ գիշեր, որպեսզի դրանք չկպչեն դիմապակուն։
Ապակիների սառցակալումը կանխարգելելու գործում կօգնի 3 բաժին քացախի և 1 բաժակ ջրի խառնուրդը։ Ցողեք այն դիմապակուն և թողեք ամբողջ գիշեր։ Ձյունը ստիպված կլինեք մաքրել, սակայն դա անելն ավելի հեշտ կլինի։
Չոր կտորն ու սպիրտը կօգնեն ապակուց սառույցն ավելի հեշտ մաքրել։
Ցանկացած ապակու սառցակալումից խուսափելու համար կարող եք օգտվել նաև այս հնարքից. հին գորգը կամ հաստ կտորը կարող եք դնել ապակու վրա։ Հիշեք, որ շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում սա չի կարելի անել։
Եթե ձեռքի տակ որևէ հարմար իր չկա, կարող եք օգտագործել նաև կրեդիտ քարտը։ Կարևոր է մետաղի օգտագործումից խուսափելը։ Հակառակ դեպքում կարող եք վնասել ապակին։
Կողային հայելիները սառցակալելուց պաշտպանելու գործում կարող են օգնել սովորական պլաստիկ փաթեթները։
Եթե ավտոմեքենան կայանեք դեպի արևելք, առավոտյան արևը մի փոքր կփափկեցնի ձյունը, ինչի արդյունքում մեքենան մաքրելն ավելի հեշտ կլինի։
4 խորհուրդ՝ փականների ու դռների սառցակալումից խուսափելու համար
Սառցակալած փականներն ու դռները մաքրելու գործում կօգնի ձեռքերի համար նախատեսված ախտահանող միջոցը։
Կարելի է նաև բանալին տաքացնել կրակայրիչի միջոցով։
Պրոֆիլակտիկ նպատակներով բանալու վրա WD-40 ցողեք։
Սառած դուռը բացելու համար փորձեք ուժ գործադրել։ Մեկ այլ եղանակ է տաք ջուր օգտագործելը։
2 խորհուրդ՝ ներսի ապակիները պաշտպանելու համար
Ապակիները քրտնելը կանխարգելելու համար կարող են օգտագործվել կատուների զուգարանների համար նախատեսված լցանյութերը։
Սափրվելու համար նախատեսված կրեմը կօգնի ապակիները մաքրել ներսից, նույնիսկ կարող է կանխարգելել ապակիների քրտնելը։
3 խորհուրդ՝ ամենացուրտ եղանակին մեքենան գործի գցելու համար
Եթե չափազանց սառը եղանակ է սպասվում, զգուշությամբ հանեք մեքենայի մարտկոցը և այն գիշերը պահեք տանը։
Եթե 15-20 վայրկյանների ընթացքում մեքենան գործի չի ընկնում, բանալին վերադարձրեք նախնական դիրքին և թողեք շարժիչը հանգստանա 2 րոպե։ Կրկնեք ևս մեկ անգամ։ Սա չի կարելի կրկնել 2 անգամից ավելի։
Պատրաստի մալուխներ ունեցեք. անհրաժեշտության դեպքում կկարողանաք դա միացնել այլ մեքենայի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը