ԱՄՆ-ում օմիկրոն շտամով վարակման դեպքերը հաճախացել են եւ COVID-19-ով հիվանդացության դեպքերի թիվը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել: Այդ մասին ԱՄՆ-ի ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ասել Է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
«Եվ մենք հատկապես անհանգստացած ենք այն անձանցով, ովքեր գտնվում են չպատվաստվածների կարգում… դրանք ամենախոցելիներն են»,- ասել Է նա:
Օմիկրոնի բռնկումը զանգվածային իրարանցում Է առաջացրել Էքսպրես-թեստերի համար, քանի որ ամերիկացիներն ազգականների հետ հանդիպման են պատրաստվել տոների կապակցությամբ:
Դեկտեմբերի 21-ին նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է ամերիկացիների շրջանում հունվարից սկսած 500 միլիոն անվճար Էքսպրես-թեստեր տարածելու պլանի մասին: Թեստերն ամերիկացիներին կհասցվեն փոստով՝ ըստ պահանջի: Բայդենի վարչակազմի խոսքով՝ թեստերի պատվերի համար վեբ-կայքը կգործարկվի հունվարին: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եկ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության միայն 61,7 տոկոսն Է լիովին պատրաստվել COVID-19-ի դեմ: