Բրիտանական տաբլոիդը ներողություն է խնդրել Մեգան Մարքլից եւ նրան պատկառելի գումար կվճարի որպես փոխհատուցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիտանական տաբլոիդը ներողություն է խնդրել Մեգան Մարքլից եւ նրան պատկառելի գումար կվճարի որպես փոխհատուցում

Բրիտանական «The Mail on Sunday» տաբլոիդն առաջին էջում ներողություն է խնդրել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլից նրա գաղտնիության իրավունքը խախտելու համար։ Լրատվամիջոցը 2019թ․-ին Մարքլի հորն ուղղված նամակի հատվածները, եւ Լոնդոնի բարձրագույն դատարանը պարբերականին պարտավորեցրել էր ներողություն խնդրել Մեգան Մարքլից , հայտնում է Deadline-ը։

2019թ․-ի փետրվարին թերթը հրապարակել էր Մեգանի նամակի հատվածները ուղղված հորը՝ Թոմաս Մարքլին․ այն գրվել էր 2018թ․-ին նրա ու Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան հարսանիքից հետո։

Deadline-ի տեղեկություններով՝ Մեգան Մարքլը գրեթե 1,7 միլիոն դոլարի փոխհատուցում կստանա, ինչը ծածկում է դատական ծասերի 90 տոկոսը, որոնք արվել են բրիտանական «Associated Newspapers» հրատարակչության դեմ պայքարի համար։

news.am