
Իսպանական «Կադիսը» շնորհավորել է թիմի խաղացող, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին 2021թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած քվեարկության արդյունքում՝ Հարոյանը ստացել էր 92 միավոր։
🇦🇲 Our defender Haroyan has been named as Armenian player of the year
🎉 Congratulations, Vato!
💛 #ThisIsCádiz pic.twitter.com/gr2FhQr47X
— Cádiz CF 🇬🇧🇺🇸 (@Cadiz_CFEN) December 28, 2021
62 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
60 միավորով երրորդն է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: