Տաք լոգանքի սիրահար տղամարդիկ, զգույշ եղե՛ք
Advertisement 1000 x 90

Տաք լոգանքի սիրահար տղամարդիկ, զգույշ եղե՛ք

Տաք լոգանքը և ջակուզին բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ունակությունների վրա։ Այսպիսին են ԱՄՆ Կալիֆորնիական համալսարանի հետազոտողների եզրակացությունները։

Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա, սա բավականին վաղ հայտնի փաստ է։ Ճապոնիայում, օրինակ, հնուց ավանդույթ կա, որի համաձայն երեխա չունեցող տղամարդիկ տաք լոգանք չեն ընդունում։ Այժմ բժիշկների համար բացարձակ ակնհայտ է, որ ցանկացած ձևով բարձր ջերմաստիճանը նվազեցնում է սպերմայի արտադրությունը և սահմանափակում է սպերմատոզոիդների շարժունակությունը, ինչը կարող է բերել անպտղության առաջացման։ Ապացուցվել է նաև, որ նույն պատճառով տղամարդկանց համար վնասակար է ծնկներին նոթբուքներ դնելը։

3 տարի տևած հետազոտության ավարտից հետո հաստատվել է, որ տաք լոգանքի բացասական ազդեցությունը կարելի է կանխել՝ ժամանակին հրաժարվելով վերջինից, թեև վերարտադրողական ունակությունները լիովին վերականգնվում են տաք լոգանքներ հաճախակի ընդունողների միայն կեսի մոտ։

urolog.am