Խոյ (21 մարտի-19 ապրիլի)
Խոյ-կինը կցանկանա արկածներ փնտրելու մեկնել տղամարդ-Աղեղնավորի հետ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին թվում է, որ միայն այդպիսի տղամարդը կարող է հասնել իր հետևից ու իր հետ միևնույն ռիթմի մեջ ապրել։
Ցուլ (20 ապրիլի-21 մայիսի)
Դեպքերի մեծ մասում Ցուլ կանայք նախապատվություն են տալիս Խեցգետին տղամարդկանց։ Նրանք իրենք էլ գիտեն, որ ցանկանում են լինել այնպիսի տղամարդու հետ, ով կարող է հոգ տանել իրենց մասին ու հավատարիմ լինել։ Բոլորին հայտնի է, թե որքան է նվիրվածությունը կարևոր Ցուլ կնոջ համար։
Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի)
Կին Երկվորյակները ցանկանում են որպես զուգընկեր ունենալ Առյուծ տղամարդու։ Մեծ հավանականությամբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կինն այսպիսի տղամարդու կսիրահարվի մինչև ականջները ու նրան անհավանականորեն հետաքրքիր մարդ կհամարի այն ինքնավստահության պատճառով, որն Առյուծ տղամարդուց ճառագում է։ Վերջինս կարող է Երկվորյակ կնոջը համոզել այն բանում, որ նա դեռ պիտի բացահայտի իր բազմակողմ էությունը։
Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի)
Խեցգետին կնոջը կգրավեն ուժը, կայունությունն ու Ցուլ տղամարդու հաստատակամությունը։ Նա կարող է դառնալ այն հենքը, որն իրեն այնքան անհրաժեշտ կլինի այն դեպքերում, երբ նա իրեն խոցելի կզգա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ուժեղ անձնավորություններ չես համարի, դրա համար էլ Խեցգետին կնոջը դուր կգա այն փաստը, որ նա միշտ կարող է հույս դնել տղամարդ Ցուլի վրա ու վստահ լինել այն բանում, որ նա հավատարիմ կլինի իրեն։
Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)
Առյուծ կինը կձգտի դեպի տղամարդ Այծեղջյուրը։ Սկսենք նրանից, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարգում են իրենց և դրա համար էլ ցանկանում են լինել միայն այն տղամարդկանց կողքին, ովքեր իսկապես արժանի են իրենց։ Հենց այդ պատճառով էլ նրանց հետաքրքրում են աշխատասեր Այծեղջյուրները։ Կին Առյուծը նաև վստահ կլինի, որ այդպիսի տղամարդը համընդհանուր ուշադրության առարկա չի դառնա ու իրենից այդ տեղը չի խլի, քանի որ նա միշտ աշխատում է կուլիսների հետևում։
Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար երազանքի տղամարդը Կշեռքներն են։ Կին Կույսը բավականին բարձր չափորոշիչներ է սահմանել իր տղամարդու համար։ Նա տրամադրված էլինել ճիշտ տղամարդու կողքին։ Եվ ճշմարտությունն այն է, որ նա գիտի, որ Կշեռք տղամարդու հետ իրենց զույգը շատ ներկայանալի տեսք կունենա։
Կշեռք (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը շատ է ցանկանում լինել տղամարդ Երկվորյակի հետ։ Կշեռք կինը անընդհատ շփման է տենչում։ Հենց այդ պատճառով էլ նրան թվում է, թե ինքը լավ հարաբերություններ կարող է ձևավորել շփվող Երկվորյակների հետ։ Նա պատկերացնում է, թե ինչպես իրենք, ձեռք ձեռքի տված, կհայտնվեն երեկույթներին՝ որպես զույգ։
Կարիճ (23 հոկտեմբերի-22 նոյեմբերի)
Կարիճ կանայք հիացմունքով են նայում Ջրհոս տղամարդկանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են լինել իշխող, իրենց վրա վստահ ու պարզապես կարգին տղամարդկանց հետ։ Հենց այդպիսին են Ջրհոսի նշանի տակ ծնված տղամարդիկ։ Կարիճ կանայք կրքոտ են և դրանով կարող են կոմպենսացնել Ջրհոս տղամարդկանց անզգացմունքային լինելը։
Աղեղնավոր (23 նոյեմբերի-21 դեկտեմբերի)
Աղեղնավոր կանանց գրավում է Կարիճ տղամարդկանց կրքոտ բնույթը։ Թեպետև նա սկզբում կարող է վախենալ պարտավորություններից, բայց վերջիվերջո նա կդադարի վախենալ այդ տղամարդու հետ լուրջ հարաբերությունների հեռանկարից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը Կարիճ տղամարդուն գայթակղիչ ու իր էությունը փոթորկող կհամարի։
Այծեղջյուր (22 դեկտեմբերի-20 հունվարի)
Այծեղջյուր կինը ցանկանում է հարաբերությունների մեջ մտնել Կույս տղամարդու հետ։ Նա վերջինիս մեջ տեսնում է մի մարդու, ով միշտ ճիշտ կվարվի ու ճիշտ ընտրություն կկատարի։
Այս նշանի ներկայացուցիչը ատում է անկանխատեսելի տղամարդկանց։ Բայց Կույս տղամարդու հետ նա կարող է վստահ լինել այն բանում, որ վերջինս իրենից ոչինչ չի թաքցնի։ Նա ստիպված չի լինի մտածել այն մասին, որ այդ տղամարդն ինչ-որ արտառոց բան կանի։
Ջրհոս (21 հունվարի-18 փետրվարի)
Աշխարհում ոչ մի տղամարդ չի կարող այնպես հետաքրքրել Ջրհոս կնոջը, որքան Խոյ տղամարդը։ Միայն նրան տեսնելիս Ջրհոս կինը կգրգռվի, և դա՝ այն դեպքում, որ սովորաբար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են լավ տիրապետել իրենց զգացմունքներին ու էմոցիաներին։
Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)
Ձուկ կանայք պարզապես հիանում են տղամարդ Խեցգետիններով։ Նա միշտ գիտի, որ այդ տղամարդու գրկում ինքը կարող է իրեն անվտանգ զգալ։ Տղամարդ Խեցգետինն իսկապես բարի ու շռայլ տղամարդ է։ Կին Ձկները գիտեն, որ Խեցգետին տղամարդիկ երբեք իրենց չեն վիրավորի ու միշտ կարող են հանգստացնել։ Նա գիտի, որ իր մասին այժմ հոգ տանող միշտ կա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը