Կույս
Նրանց տառապելու գլխավոր պատճառն իրենց գլխում է։ Անընդհատ մտածողությունը և իրավիճակների վերլուծությունը խանգարում է Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին լիարժեք կերպով հանգստանալ։ Նրանց համար դժվար է թողնել անցյալը, դրա համար էլ նրանք անընդհատ հայացք են գցում իրենց անցյալի վրա։ Իսկ եթե նրանց մտքերը դեռևս մնացել են անցյալում, ապա նրանք չեն կարող ապրել ներկայով, այդ պատճառով էլ տառապում են։ Նրանք երբեք չեն կարող լավատեսորեն տրամադրված լինել, քանի որ գտնվում են մշտական վախի մեջ, որ կյանքում կարող է ինչ-որ վատ բան պատահել։ Նրանց կյանքն ընդամենը երկու երանգ ունի, ուր սևն ու սպիտակը հաջորդում են միմյանց։ Եվ եթե նրանք երջանիկ են այսօր, ապա շուտով կարելի է սպասել տհաճությունների։ Եվ այս փաստը նրանց շատ է ճնշում։
Իսկ եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքում հանգիստ շրջան է, նրանք սկսում են խուճապի մատնվել՝ պատրաստվելով վատագույնին։ Հանգիստ մթնոլորտը նրանց համար անսովոր է, և նրանք հաճախ այդ հանդարտության մեջ դավադրություն են տեսնում։ Երջանկության զգացողություն նրանք ուզում են դեպքից դեպք ունենալ, այլ ոչ՝ ամեն օր։ Բայց եթե երջանկության պահերը չափազանց երկար են ձգվում, նրանց թվում է, թե պատրանք են տեսնում։ Եվ մի վիճակից մյուսն ընկնելու չընդհատվող շարքը նրանց առիթ է տալիս, որ տառապելու ժամանակն է։ Եվ ոչ ոք նրանց չի կարող համոզել հակառակի մեջ, ավելին, օգնել։ Նրանց աշխարհայացքից հնարավոր չէ գլուխ հանել։
Խեցգետին
Դժվար է լավատեսորեն առաջ նայել, երբ անընդհատ այնպես է ստացվում, որ պետք է հետ նայես։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ բանի մասին են երազում, բայց վախենում են ապրել այդ զգացողությունները։ Նրանք կարող են արագ ցանկացած գործ սկսել, բայց նույն արագությամբ էլ այն հետաձգել՝ ավելի ուշ անելու համար։ Նրանց համար կարևոր է ինչ-որ տեղ, կողքի քաշված՝ սպասել մինչև անհաջողություններն անցնեն, հետո նոր ձեռնամուխ լինել անավարտ գործն ավարտելուն։ Բայց կյանքը ողջ իր հետաքրքրությամբ նրանց կողքով է անցնում, որովհետև նրանք վախենում են մասնակցել այդ իրադարձություններին։ Դրա համար էլ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են բողոքում ձանձրալի ու անհետաքրքիր կյանքից, որում լույսի շող չկա։ Իսկ եթե խորհրդատուները նրանց օգտակար խորհուրդներ են տալիս, Խեցգետինները նրանց մեղադրում են անսիրտ լինելու մեջ։
Բայց ամենից շատ նրանք տառապում են սիրո բացակայության պատճառով։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց այս հիասքանչ զգացմունքի։ Սրանում էլ հենց ամփոփված է միշտ սիրված լինելու, ինչպես նաև դրան փոխադարձությամբ պատասխանելու գաղտնի իմաստը։ Եվ եթե հորիզոնում նման զգացմունք չի նշմարվում, ապա նրանք սկսում են տառապել։ Եվ այնքան խորն են դա անում, որ կարող են լրջորեն հիվանդանալ։ Նրանց կոտրված սիրտը կարող է հանգեցնել ամենատխուր հետևանքների։ Բայց այս տառապյալների բարեկամների համար հեշտ չի լինի։ Ոչ հորդորները, ոչ աղաչանքները չեն կարողանա թեթևացնել Խեցգետինների տառապանքների մակարդակը։ Այս իրավիճակից դուրս գալ կարող են միայն իրենք՝ սպառելով բոլոր ուժերը։
Այծեղջյուրներ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց կյանքում խնդիրներ ստեղծելու իսկական մասնագետներ են։ Նրանք այնքան կատարող են ու չեն կարող առանց գործի նստել, որ իրենք են իրենց համար խնդիր փնտրում։ Եվ անմիջապես սկսում են այն լուծել՝ անկախ դրա բարդության աստիճանից։ Եվ հեշտ ճանապարհներ նրանք երբեք չեն փնտրում, ու փաստ չէ, որ կգնան ամենաբարդ ճանապարհով։ Եվ երբ հերթական բարդությունը նվաճված է նրանց կողմից, նրանք հպարտանում են ու տխրում միանգամից։
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում ու իրենք էլ լուծում են դրանք։ Եվ եթե սկսում են բողոքել կյանքից, անպայման նենց նրան են ամեն ինչում մեղադրում։ Եվ այս տառապյալների գլխավոր խնդիրը հանդիսանում է այն, որ նրանք չեն կարողանում ուրախանալ կյանքով, հաճույք ստանալ այս օրվանից ու շնորհակալ լինել եկող օրվա համար։ Դրա համար էլ Այծեղջյուրն իր ափսեում իրեն կարող է զգալ միայն այն ժամանակ, երբ կտեսնի իրեն շրջապատողների արձագանքները կողքից։ Հակառակ դեպքում նրանք ջանք թափելու իմաստը չեն տեսնում։
Ձկներ
Տառապել Ձկները սիրում են, ու դա կանեն այնքան ժամանակ, քանի դեռ խղճահարություն չեն առաջացրել իրենց շրջապատի մոտ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիանալի հասկանում են, որ իրենց տառապանքները կարող են օգնել իրենց կյանքում որոշ խնդիրներ լուծել։ Նրանք ճիշտ են հաշվարկել, որ տառապանքի օբյեկտը գրեթե միշտ կարող է անհրաժեշտ օգնություն ստանալ։ Կատարելագործելով իրենց վարպետությունը՝ նրանք սկսում են տառապել պրոֆեսիոնալ մակարդակով։ Թեպետև իրենք երբեմն օգնության կարիք էլ չունեն, նրանց պետք է բուն գործընթացը։
Իսկ եթե լինեն նաև հետաքրքրված հանդիսատեսներ, ապա կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց ողջ ջանքերը թափելով՝ կցուցադրեն իրենց գերազանց դերասանական տաղանդը։ Իրենք, սակայն, գիտակցաբար կհրաժարվեն երջանկությունից։ Իսկ եթե նրանց մոտ ամեն ինչ լավ լինի, ապա ինչի՞ց տառապել այդ դեպքում։
Ձկների մերձավոր շրջապատը վաղ թե ուշ հասկանում է այս նշանի կանխամտածված մանևրները։ Եվ նրանց սկսում է ձանձրացնել նրանց չավարտվող նվնվոցներն ու դրանց ուշադրություն դարձնելը, թեպետ Ձկների բոլոր հոգեցունց տառապանքները հիշեցնում էն մանիպուլյացիաների կատարյալ մշակված պրոցես։ Այդ պատճառով էլ մտածող նշաններին օգնականներ պետք չեն։ Նրանք առանց նրանց էլ կարող են գլուխ հանել իրենց վիճակից։ Իրենց բնատուր կանխազգացման շնորհիվ Ձկները կարող են կանխազգալ բոլոր դժբախտություններն ու կխաղան իրենց սցենարով գրված ներկայացումը։ Սրանում է թաքնված նրանց ողջ կյանքն ու աշխարհում իրենց նշանակությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը