15 զարմանալի փաստեր Շվեյցարիայի մասին, որոնք Դուք, հավանաբար, չգիտեք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

15 զարմանալի փաստեր Շվեյցարիայի մասին, որոնք Դուք, հավանաբար, չգիտեք

Այո, Դուք, հավանաբար, գիտեք, որ Շվեյցարիայում են գտնվում Ալպիական լեռները, ամենահուսալի բանկերը և շատ շոկոլադ: Բայց Դուք, հավանաբար, չեք իմացել այլ, երբեմն տարօրինակ և խելագար փաստեր այդ երկրի մասին:

  1. Դուք երևի երբեք չէիք մտածի, որ Շվեյցարիայում գործում է զենքի մասին ամենալիբերալ օրենքներից մեկը (8 մլն բնակչություն ունեցող երկրում 4.5 մլն-ը զենք ունի):
  2. Դրա հետ մեկտեղ, այս երկրում հանցավորության մակարդակը ամենացածրներից մեկն է աշխարհում:
  3. Օտարերկրացիները կազմում են Շվեյցարիայի 8 մլն բնակչության 23 տոկոսը:
  4. Շվեյցարիայում միայն լեռներ չեն, որ կան: Երկրի հարավում, օրինակ, աճում են արմավենիներ:

  1. Համաձայն կյանքի որակի ինդեքսի՝ մշակված հեղինակավոր Economist Intelligence Unit ընկերության կողմից, Շվեյցարիան լավագույն վայրն է, որտեղ կարելի է ծնվել:
  2. Կարծրատիպերն արդարացված են. շոկոլադն իսկապես հանդիսանում է ամենախոշոր արտահանվող ապրանքը:
  3. Միջուկային պատերազմ սկսվելու դեպքում շվեյցարացիներն այնքան բունկերներ են կառուցել, որոնք ընդունակ են տեղավորել երկրի ամբողջ բնակչությունը:

  1. Վերադառնանք շոկոլադին: Շվեյցարացիները հորինել են ուտելի շոկոլադե ոսկի:
  2. Շվեյցարացիներն ապրում են աշխարհում միակ ուղղակի դեմոկրատիա ունեցող երկրում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է կասկածի տակ դնել յուրաքանչյուր օրենք և առաջարկել փոփոխություն մտցնել սահմանադրության մեջ:
  3. Նորից շոկոլադի մասին: Ամեն տարի Բեռնում արտադրվում է Toblerone շոկոլադի 7 մլն սալիկ:

  1. Շվեյցարացի ուսուցչի տարեկան եկամուտը կազմում է 120 հազար դոլար, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այն կազմում է 35 հազար:
  2. Ծառայությունը բանակում տղամարդկանց համար պարտադիր է 18 տարեկանից: Տղամարդկանց մեծ մասը գտնվում է բանակային ռեզերվում, բոլոր տղամարդիկ պետք է տանը զենք և համազգեստ ունենան և պատրաստ լինեն ռազմական գործողությունների յուրաքանչյուր պահի:
  3. Բեռնում տեղադրված է մարդու 500 տարեկան արձան, որը երեխաների է ուտում: Ոչ ոք չգիտի, թե ինչու է տեղադրված այդ արձանը:

  1. Շվեյցարիայում չկա երկրի գլուխ: Դրա փոխարեն՝ գոյություն ունի 7 անձանցից բաղկացած խորհուրդ, որոնք ղեկավարում են երկիրը:
  2. Երկրում չկա նաև մայրաքաղաք, որովհետև Սահմանադրության մեջ այն նշված չէ (Բեռնը դե ֆակտո է համարվում երկրի մայրաքաղաքը):

Պատրաստեց Անի Գաբուզյանը