Ահա հայտնի մարդիկ, ովքեր սովոր են հաշվել յուրաքանչյուր լուման և տնտեսել նույնիսկ մանրուքների վրա:
- Փիթեր Քրաուչ
ԱՊԼ-ի ֆուտբոլիստը չի ամաչում թռչել էկոնոմ դասով: Սովորաբար, երբ նա ճանապարհորդում է առանց կնոջ, ընտրում է ամենահասարակ պայմանները:
- Մարկ Ցուկերբերգ
Չնայած Ֆեյսբուքի ստեղծողը միլիարդատեր է, նա հայտնվել է սկանդալի կենտրոնում 2021 թվականին. Ցուկերբերգը Հռոմում ընթրել է կնոջ հետ ռեստորանում, գովել է ուտեստները, բայց թեյավճար չի թողել:
- Ռոդ Ստյուարտ
Երգիչը, ում կարողությունը գնահատվում է 224 մլն ֆունտ, հայտնի է իր ժլատությամբ: Մի անգամ նա անցել է 16 կմ, որպեսզի վերադառնա այն ռեստորանը, որտեղ այդ օրը ճաշել է, և պահանջի մեկ շիշ ջրի գումարը, որն ինքը չի պատվիրել: Այդպիսով երգիչը տնտեսել է 4 ֆունտ:
- Փոլ ՄաքՔարթնի
Լեգենդար երաժշտի կարողությունը գնահատվում է 1 մլրդ ֆունտ, բայց նա տնտեսում է ամեն ինչում: Մի անգամ, հյուրերին հրավիրելով երեկույթի՝ կազմակերպված կնոջ պատվին, նա խնդրել է այցելել իրենց խմիչքներով:
- Էդ Շիրան
Երիտասարդ երգիչը, ում ակտիվում կա 220 մլն ֆունտ, նույնպես դեմ չի լինում տնտեսել: Նա միշտ Amazon-ից DVD սկավառակներ է գնում զեղչերով:
- Շոն Քոների
Լեգենդար Ջեյմս Բոնդը 2003 թվականին տաքսու վարորդին տվել է ընդամենը 3 ֆունտ թեյավճար, չնայած այն բանին, որ վարորդը մի քանի ժամ վարել է մեքենան ամբողջ Նյու Յորքով:
- Աշեր
Պոպուլյար երգիչը չի սիրում գումար ծախսել, դրա համար մի անգամ թեյավճարի փոխարեն՝ թողել է իր ստորագրությունը:
- Լեդի Գագա
Աստղը սիրում է տնտեսել զեղչի կտրոնների օգնությամբ: Նա ասում է, որ շատ է հանդիպում մարդկանց, ովքեր զարմանում են, երբ ինքը գնումներ կատարելիս օգտվում է այդ կտրոններից:
- Միք Ջագեր
Հանրահայտ Ջագերի կարողությունը գնահատվում է 260 մլն ֆունտ, բայց երաժիշտը աչքի չի ընկնում առատաձեռնությամբ: Մի անգամ Սուրբ ծննդյան օրը նա իր օգնականներին նվիրել է դատարկ ծաղկամաններ:
- Թոմի Քուփեր
Հանրահայտ բրիտանացի կոմիկ դերասանը շաբաթական աշխատում է 10 հազար ֆունտ, բայց չնայած դրան, նա տաքսու վարորդներին թեյավճարի փոխարեն թողնում է մեկ փոքրիկ թեյի փաթեթ՝ հետևյալ գրությամբ. «Խմեք իմ առողջության կենացը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը