20 հետաքրքիր փաստ Ֆրանսիայի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

20 հետաքրքիր փաստ Ֆրանսիայի մասին

Ֆրանսիան միայն սիրո քաղաք Փարիզը չէ. նարդոսի անծայրածիր դաշտերը, հինավուրց պատմությունը, մշակույթի հազարավոր հուշարձանները, հիասքանչ լեզուն և ոչ միայն, ամբողջական են դարձնում Ֆրանսիան: Այս երկրում յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ բան, ինչը կստիպի նրան ընդմիշտ սիրահարվել այդ երկրին:

  1. Ֆրանսիացիների 90 տոկոսը վարում են հայրենական ավտոմեքենաներ՝ «Ռենո», «Պեժո», «Սիտրոեն»:

  1. Կիրակի օրերին Ֆրանսիայում բոլոր խանութները փակ են:
  2. Ոչ թանկ, բայց լավ գինու մեկ շիշը Ֆրանսիայում ավելի էժան է, քան մեկ գավաթ սուրճը՝ սրճարանում:
  3. Ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը՝ Լուվրը, գտնվում է Փարիզում:

  1. Ֆրանսիայում գրեթե ամենուր կարելի է առանց վախենալու խմել ծորակի ջուր:
  2. Բոլոր եվրոպական երկրների մեջ գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ Ֆրանսիան առաջատարն է:
  3. Այս երկրում կարմիր գինին ավելի պոպուլյար է, քան սպիտակը:

  1. Ֆրանսիան գորտի արտահանմամբ գրավում է առաջին տեղն աշխարհում:
  2. Ֆրանսիական օրենքները արգելում են խոզին տալ «Նապոլեոն» անունը:
  3. Փարիզյան ամենահին կամուրջը կրում է «Նոր կամուրջ» անվանումը:
  4. Փարիզի ոստիկանները երբեմն աշխատանքի են դուրս գալիս անվաչմուշկներով:
  5. Ֆրանսիան աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է: Գներն այստեղ երկու անգամ ավելի բարձր են, քան, օրինակ, Գերմանիայում:

  1. Ֆրանսիայում իշխանությունները նպաստ են վճարում շներին պահելու համար:
  2. Օրենքը, որն արգելում էր փարիզուհիներին տաբատ կրել, պաշտոնապես հանվել է 2012 թվականին:
  3. Աֆրիկայում ֆրանկոֆոն բնակչությունն ավելի շատ է, քան Ֆրանսիայում:
  4. Ֆրանսիան գրավում է աշխարհում առաջին տեղը զբոսաշրջության մակարդակով:

  1. Ճաշի համար հատկացված ընդմիջումը ֆրանսիական ընկերություններում տևում է ոչ թե մեկ, այլ երկու ժամ:
  2. Ֆրանսիայում ժամանադրությունից կամ որևէ այլ միջոցառումից ուշանալը անպարկեշտ բան չի համարվում:

  1. Շահութահարկը Ֆրանսիայում ամենաբարձրներից մեկն է աշխարհում:
  2. Ֆրանսիայի օրենքները թույլ են տալիս ամուսնանալ արդեն մահացած մարդու հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը