Հունվարի 7-ին պոլսահայ լրագրող Արիս Նալճի նախաձեռնութեամբ եթեր հեռարձակվեց Բելգիայի հայկական ռադիոժամը՝ «Բելգիահայ»-ը։
Արիս Նալճն առաջին իսկ հաղորդման ընթացքում նշեց, որ ինքը խոսելու է արևմտահայերեն, և իր հետ հաղորդումները վարում են նաև Լինտա Եալմանը՝ ֆրանսերենով և Աշխեն Ֆիքսովան՝ արևելահայերենով։
Զատիկ վրդ. Ավետիքեան
Արիս Նալճը նշել է, որ եռալեզու հաղորդումը պետք է նպաստի ունկնդիրների ավելի լայն շրջանակի հասնելուն։ Այդպիսով կատարել են նաև Բելգիայի օրենսդրության պահանջը, որ պետք է ֆրանսերեն էլ հնչի հաղորդման ընթացքում։
Առաջին հաղորդման ընթացքում հնչել է նաև հայկական երաժշտություն։ Հաղորդման հեղինակները ներկայացրել են ժամանակակից հայ երաժշտության աչքի ընկնող դեմքերին ու խմբերին, մեկնաբանել նրանց կատարումները։
Առաջին ռադիոժամի ընթացքում:
Առաջին ռադիոժամը Բելգիայում գործել է 30 տարի առաջ։ Այս հաղորդումը հեռարձակվելու է Radio Campus Bruxelles 92.1 FM ամեն շաբաթ օր ՝ ժամը 12-ից մինչեւ 14-ը՝ երկու ժամ։ Հետագայում ժամերը կարող են ավելացնել։