Որքա՞ն ժամանակ հետո է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը նվազում
Advertisement 1000 x 90

Որքա՞ն ժամանակ հետո է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը նվազում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ներարկումից 5 ամիս անց պատվաստման արդյունավետությունը 40%-ով նվազում է։ Այս մասին հայտնել են Իտալիայի Առողջության բարձրագույն ինստիտուտի մասնագետները։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ըստ մասնագետների, պատվաստումների ցիկլի ավարտից 150 օր անց հիվանդության կանխարգելման համար դեղամիջոցների արդյունավետությունը 71,5%-ից նվազում է մինչեւ 30,1%:

Միաժամանակ հիվանդության ծանր ընթացքի կանխարգելման գործում պատվաստման արդյունավետությունը մնում է բարձր՝ 92,7% նրանց մոտ, ում պատվաստումից հինգ ամիս չի անցել, եւ 82,2% նրանց մոտ, ովքեր պատվաստվել են ավելի քան 150 օր առաջ:

med.news.am