Որո՞նք են սրտի կաթվածի նշանները
Advertisement 1000 x 90

Որո՞նք են սրտի կաթվածի նշանները

Սրտամկանի ինֆարկտի հիմնական դրսեւորումը` կրծքավանդակի ցավը, դրա միակ ախտանիշը չէ: Այս մասին հայտնում են British Heart Foundation-ի փորձագետները։

Նրանց կարծիքով` կան մի շարք այլ հատկանիշներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։
Ինչպես նշում են մասնագետները, միշտ չէ, որ հնարավոր է հստակորեն հետեւել իրենց զգացնել տվող նշանների եւ սրտի խնդիրների միջեւ կապը: Պատճառները, որոնք ընդհանուր վատ ինքնազգացողություն են առաջացնում, կարող են շատ բազմազան լինել: Բայց եթե բաց թողնել որոշ «զանգեր», կամ սխալ մեկնաբանել դրանք հայտնաբերելուց հետո, դա կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել՝ ընդհուպ մինչեւ մահ:

Նշանների թվում, որոնց պետք է հետեւել առանձնահատուկ զգուշավորությամբ, մասնագետները նշում են անհանգստության հանկարծակի զգացումը եւ ինտենսիվ հուզմունքը: Այս ամենը կարող է վկայել այն մասին, որ մարդը սրտի կաթվածին շատ մոտ է գտնվում, քանի որ սիրտը բավարար թթվածին չի ստանում:

Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել գլխապտույտին, թուլության ուժեղ դրսեւորումներին, մշուշոտ տեսողությանը, մատների ցավին, զնգոցին ականջներում, հազի առկայությանը` չնայած նրան, որ մարդը մրսածություն չունի, հեւեոցին, սրտխառնոցին կամ քրտնարտադրությանը: Եթե ​​ձեզ մոտ նկատում եք այս նշաններից որեւէ մեկը, դա բժիշկ կանչելու առիթ է, հատկապես, եթե հիվանդը սկսում է ցավ կամ ծանրություն զգալ կրծքավանդակի եւ ձեռքերի շրջանում:

news.am