Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններից հետո հոկեյ են խաղացել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններից հետո հոկեյ են խաղացել

Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի և Բելառուսի նախագահները որոշել են հոկեյ խաղալ։

Ընկերական խաղի հաշիվը բացել է Վլադիմիր Պուտինը և երրորդ րոպեին տափօղակն ուղարկել է մրցակցի դարպաս:

Երկրորդ տափօղակը դարպասում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհիվ։

Խաղը կայացել է Ստրելնայի «Մանեժ» մանկապատանեկան մարզադպրոցի սառցադաշտում։