Ուզբեկստանում առաջ եկած տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումը Աֆղանստան 50%-ով կրճատվել է, հաղորդում է Աֆղանստանի ազգային էներգետիկ ընկերությունը, հաղորդում է Fergana-ն։
«Այդ խնդրի պատճառով մինչև օրվա վերջ 15 նահանգներ, այդ թվում՝ Քաբուլը, կունենան էլեկտրաէներգիայի դեֆիցիտ»,- ասվում է էներգետիկ ընկերության հաղորդագրության մեջ։
Աֆղանստանը էլեկտրաէներգիա է ստանում հարևան Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից։