Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Advertisement 1000 x 90

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական բաժինը հրապարակել է տոնական օրերին կատարվելիք արարողությունների ժամանակացույցը`

Դեկտեմբերի 31 ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1 ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում,

Հունվարի 5 ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 6 ժամը 10:30-ին – Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7 ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում: