Հնդկաստանի Օդիշե ծովափին հայտնվել է հսկայական ավազե Սանտա Կլաուս։ Նա պաստառ ունի, որի վրա գրված է` «Վայելեք Սուրբ Ծնունդը COVID-ի ցուցումներով»։
Սանտայի ավազե արձանը պառկած վիճակում հեղինակել է տեղացի նկարիչ Պադմաշրի Սուդարշան Պատտնայակը։ Նա հայտնի է իր ավազե քանդակներով։ Սանտա Կլաուսի երկարությունը 50 մետր է, լայնությունը՝ 8,5 մետր։
Սանտայի գունավոր հագուստը պատրաստված է 5400 կարմիր և 1000 սպիտակ վարդերից։ Հեղինակը նշել է, որ ավազե արձանիկը պատրաստելու համար իրենից 8 ժամ է պահանջվել։
#MerryChristmas? My Biggest Sand with rose installation Art of 50ft long and 28ft wide #SantaClaus by using 5400 roses, at Puri beach in Odisha.Hope this will set a new world record. pic.twitter.com/jQeQIyXuw0
— Sudarsan Pattnaik (@sudarsansand) December 25, 2021