
Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ:
Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: