Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել՝ Ղազախստան իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով։
«Ընդամենը մի քանի ամիս առաջ Տոկաեւն (Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ․ խմբ․) Ալիեւին շնորհավորեց հաղթանակի հոբելյանի ու տոնի առիթով, իսկ այսօր Հայաստանի իշխանությունները 70 մարդ ուղարկեցին Ղազախստանում իրավիճակի վերականգնման համար։ Ես կարծում եմ, որ չի կարելի նույնիսկ մեկին ուղարկել։ Սա խոսում է հայկական իշխանությունների արժանապատվության զգացման բացակայության մասին։ Ամոթ է։
Ես մեծացել եմ Ղազախստանում։ Հյուսիսում։ Մանկության տարիներին մեզ ստիպում էին վերապատմել Նազարբաեւի «Ղազախստան 2030» ուղերձը։ Դա Հյուսիային Կորեայի ոճով ուղերձ էր, եւ բոլորը ձեւացնում էին, թե հավատում են, իբրեւ ապրելու են հզոր երկրում։ Հերթական բռնապետը, որն ամբողջ գումարը տվել է իր ընտանիքին ու մտերիմ շրջապատին։ Վստահ եմ, որ ամեն ինչ կանցնի, եւ բոլորին կմաքրեն ու կկրակեն, սակայն ուղերձն, ակնհայտորեն, չի ստացվել»,- արձագանքել է Անդրեասյանը՝ հավելելով, որ հրապարակումը ոչ թե Ղազախստանի, այլ «Հայաստանի առաջնորդների արժանապատվության կորստի» մասին է։