Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Մինսկ
Advertisement 1000 x 90

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Մինսկ

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը ժամանել է Մինսկ:

Մինչ 17 տարեկանների թիմը հունվարի 15-ից 22-ը մասնակցում է «Զարգացման գավաթ-2017» 13-րդ միջազգային մրցաշարին:

Ըստ «Զարգացման գավաթ-2017» մրցաշարի կանոնակարգի 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Մոլդովայի և Բելգիայի մինչև 17 տարեկանների հավաքականները:

Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականը մրցել է Ռուսաստանի, հունվարի 17-ին կմրցի Մոլդովայի, իսկ հունվարի 18-ին՝ Բելգիայի հավաքականի հետ:

Թիմերը կանցկացնեն փլեյ-օֆֆ փուլի մեկ հանդիպում հունվարի 20-ին և կախված այդ հանդիպման արդյունքից՝ ևս մեկ հանդիպում հունվարի 21-ին կամ 22-ին: