Ղազախստանում իրավապահ մարմինները 3 հազար 706 մարդ են ձերբակալել երկրում ծայր առած անկարգությունների կապակցությամբ: Հունվարի 7-ին այդ մասին հաղորդել Է «Խաբար-24» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ:
Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության Է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Խաղաղապահները Ղազախստանում ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ի առավոտյան սահմանադրական կարգն ամբողջությամբ վերցված վերականգնվել Է հանրապետության բոլոր տարածաշրջաններում: Ամենաբարդ իրադրությունը մնում Է Ալմաթիում: