Առնվազն 32 մարդ է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետևանքով: Այդ մասին այսօր՝ հունվարի 16-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունից: «Եվս ութ մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել Է վթարի վայրից»– հայտնել են նախարարությունում:
Ներկայում օդանավի անկման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ուստի զոհվածների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխվել: Ավելի վաղ նախարարությունում նշել են, որ ավիաաղետի զոհերի թիվը կարող է հասնել 40-ի:
Boeing-ը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ էր իրականացնում Ստամբուլ, վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 07:30-ին (Երևանի ժամանակով ժամը 05:30-ին) թռիչքավայրԷջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի վրա, որտեղ մշտապես մարդիկ են բնակվում:
Ավիաաղետի հետևանքով ավերվել են շուրջ 15 միահարկ բնակելի տներ:
«Անատոլու» գորակալության տվյալների համաձայն՝ աղետի է ենթարկվել MyCargo Airlines, թուրքական ընկերության ինքնաթիռը, որը հայտնի է նաև որպես ACT Airlines: