Կորոնավիրուսով վարակված իտալացի զբոսաշրջիկները փախուստի են դիմել Հնդկաստանի օդանավակայանից եւ հիվանդանոցից
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով վարակված իտալացի զբոսաշրջիկները փախուստի են դիմել Հնդկաստանի օդանավակայանից եւ հիվանդանոցից

Առնվազն 13 ուղեւոր, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս Հնդկաստանի Ամրիտսար քաղաք ժամանելուն պես, խուսափել են կարանտինից, հայտնում է BBC-ն։

125 վարակված ուղեւորներից 9-ը փախուստի է դիմել օդանավակայանից, եւս չորսը՝ հիվանդանոցից։ Այս մասին հայտնել է քաղաքային պաշտոնյա Շերջան Սինգհը:

Ոստիկանությունից հայտնել են, որ բողոքներ կներկայացնեն բոլորի դեմ։

Ուրբաթ օրը Հնդկաստանը հաղորդել է ավելի քան 100 000 դեպքի մասին: Փորձագետները կարծում են, որ հենց օմիկրոնն է դարձել երկրում վերջին շաբաթվա ընթացքում նկատված հիվանդացության կտրուկ աճի պատճառ։

Անհասկանալի է, թե ինչպես են չորս ուղեւորները փախուստի դիմել օդանավակայանից, սակայն հիվանդանոցի աշխատակիցները NDTV-ին ասել են, որ հիվանդանոցից փախած 9 անձ, իբր, «խաբել է բուժաշխատողներին»:

Ոստիկանությունը հայտնել է, որ գործ է հարուցել նրանց անձնագրերն անվավեր ճանաչելու մասին։

news.am



Նման նյութեր