Բարձր զարկերակային ճնշումը խիստ վտանգավոր է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ խնդիրների, այդ թվում՝ մահվան ուղեղի կամ սրտի կաթվածի պատճառով։
120-80 եւ 140-90 զարկերակային ճնշման ցուցանիշները մատնանշում են բարձր արյան ճնշման առաջացման ռիսկի մասին, ուստի բրիտանական NHS-ի մասնագետները խորհուրդ են տալիս բոլոր միջոցները ձեռնարկել ճնշումը վերահսկելու համար։
Սրտի բրիտանական ֆոնդի (BHF) մասնագետները հավաստիացնում են, որ բարձր զարկերակային ճնշումը հազվադեպ է նկատելի ախտանշաններ ունենում, չնայած դրա որոշ նշաններ, այնուամենայնիվ, կարելի է նկատել։ Զարկերակային բարձր ճնշման կարեւոր ախտանշաններից մեկը աղոտ տեսողությունն է։
Հնարավոր մյուս ախտանշաններն են.
- քթից արնահոսությունը,
- հեւոցը,
- կրծքավանդակի ցավը,
- գլխապտույտը,
- գլխացավերը։
Այս բոլոր ախտանշանները, մասնագետների խոսքով՝ չի կարելի անտեսել։
Բայց խնդիրն այն է, որ բարձր ճնշում ունեցող շատ մարդիկ կարող են իրենց շատ լավ զգալ եւ որեւէ նկատելի ախտանշան չունենալ։ Խնդիրը հայտնաբերելու համար մեծահասակները պետք է կանոնավորապես ստուգեն զարկերակային ճնշումը՝ չնայած լավ ինքնազգացողությանը։