Իսպանիայում կատուներին ու շներին հավասարեցրել են ընտանիքի անդամներին
Advertisement 1000 x 90

Իսպանիայում կատուներին ու շներին հավասարեցրել են ընտանիքի անդամներին

Իսպանիան ընտանի կենդանիներին ճանաչել է որպես խելացի արարածներ և օրինական ընտանիքի անդամներ, և այժմ նրանք կունենան նույնականացման քարտ, որը մուտքագրվելու է ազգային տվյալների բազա: Այս մասին գրում է El Pais-ը։

«Իսպանիայում կենդանիներն այլևս օբյեկտի կարգավիճակ չեն ունենա, նրանց չեն կարողանա լքել, վատ վերաբերվել կամ բաժանել տերերից: Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են բոլոր կենդանիներին՝ և՛ ընտանի, և՛ վայրի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ, ամուսնալուծությունների ժամանակ, դատարանը կորոշի, թե ով է ավելի լավ խնամել ընտանի կենդանուն։ Կատուն կամ շունը կմնա նրա հետ, ով ավելի լավ ֆինանսական դրություն ունի։

Ամուսնալուծության դատարանները կարող են նաև սահմանափակել ծնողներին տեսնելու իրենց երեխաներին, եթե պարզվի, որ նրանք վատ են վարվել իրենց ընտանի կենդանիների հետ:

Կտակներում կարող են ներառվել նաև ընտանի կենդանիները:

Եթե ​​ժառանգներից ոչ մեկը չի ցանկանում դառնալ կենդանու խնամակալը, նա կարող է անցնել երրորդ անձի խնամքի տակ։

Բացի այդ, նորացված օրենսդրությունը նշում է, որ եթե ինչ-որ մեկը կորած կենդանուն գտնի, այն պետք է հանձնվի տիրոջը կամ նրան խնամողին, եթե ապացույցներ չկան, որ կենդանուն դիտավորյալ են թողել։ Նման դեպքում հարկ կլինի այդ մասին ծանուցել պատկան մարմիններին։

Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը եսասեր էր անվանել այն մարդկանց, ովքեր ընտանի կենդանիներին գերադասում են երեխաներից։

shantnews.am



Նման նյութեր