Բաքվի AzTV հեռուստաընկերության անվտանգության աշխատակից, ոստիկանության կրտսեր սերժանտ Յասին Ինգլաբզադեն ծառայության ժամանակ իր ծառայողական զենքից անզգուշությամբ կրակել է իրեն։
Ինչպես հայտնում է Oxu.Az-ը, տղամարդը տեղում մահացել է։
Ներքին գործերի նախարարությունը հաստատել է փաստը։ Կատարվում է հետաքննություն։