Վաշինգտոնում նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել
Advertisement 1000 x 90

Վաշինգտոնում նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել

Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Կապիտոլիումի բլրին, Կոնգրեսի շենքի մոտ, հունվարի 15-ին նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել:

Դրա հիմնական տարրը դարձել է այն գործողությունների մշակումը, որոնք կապված են ԱՄՆ-ի հաջորդ նախագահ և փոխնախագահ Դոնալդ Թրամփի և Մայքլ Փենսի երդման հետ:

Քաղաքական գործիչների և նրանց կանանց դերերը խաղացել են ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի երաժշտական խմբի մասնակիցները:

Զինծառայողները նաև փորձել են Սպիտակ տնից «Ամերիկայի գլխավոր փողոցով»՝ Փենսիլվանիա-ավենյուով, դեպի պաշտոնակալության վայրը ընտրված նախագահի ուղևորությունը:

Փողոցի երկայնքով արդեն կանգնեցվել են հանդիսականների համար նախատեսված տրիբունաները:

Այս պատճառով ոստիկանությունը փակել էր Վաշինգտոնի՝ գործնականում ամբողջ կենտրոնը, ինչը կիրակի օրը որոշ չափով դժվարացրել է երթևեկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր