Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը մեկնաբանել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ կապված սկանդալը, որին դեռևս մեկուսացած են պահում տեղի հյուրանոցներից մեկում և թույլ չեն տալիս մուտք գործել երկիր:
«Եթե նա չներկայացնի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա նշանակում է, որ արհամարում է անկախ պետության օրենսգիրքը: Նա պետք է հասկանա, որ եթե Աստվածն իրեն որոշակի տաղանդ է պարգևել, դա չի նշանակում, որ կարող է իրեն վեր դասել օրենքներից: Եթե դու հայտնվում ես մեր երկրում և չես ասում ճիշտը, ապա մենք քեզ դուրս կշպրտենք երկրից», – հայտարարել է Ավստրալիայի պետական այրը:
Նովակ Ջոկովիչն հրաժարվում է պատվաստումից: Նա Ավստրալիայի առաջնության կազմակերպիչներին բժշկական թղթեր է ներկայացրել, ըստ որի նա ազատվել է պատվաստումներից: Ավստրալիայում առայժմ չեն հավատում այդ փաստաթղթերի օրինականությանը: Ըստ ավտրալական լրատվամիջոցների, սերբ թենիսիստի հարցը վերջնական կքննարկվի հունվարի 10-ին: Մինչ այդ նա կմնա մեկուսացման մեջ: