
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը «Նոկաուտների արքաներ» մրցաշարում նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է:
27-ամյա մարզիկի մահվան մասին Instagram-ի իր էջում հայտնել է նրա քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը:
Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին, նա մարտի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։
Բժիշկները պայքարում էին բռնցքամարտիկի կյանքի համար, սակայն նա այդպես էլ գիտակցության չի եկել։
Քույրը հայտնել է նաև, որ մարզիկին կհուղարկավորվեն Երևանում։