Ո՞ւմ չի կարելի կարագ օգտագործել
Advertisement 1000 x 90

Ո՞ւմ չի կարելի կարագ օգտագործել

Առողջության հետ կապված որոշ խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ այնպիսի մթերքների օգտագործումից, ինչպիսին է սերուցքային կարագը։ Այս մասին հայտնել է սննդաբան Ալյոնա Ստեպանովան (Ռուսաստան)։

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ խորհուրդ չի տրվում կարագ ուտել այն մարդկանց, ում օրգանիզմում բորբոքային պրոցեսներ են սկսվել։

Կարագը խորհուրդ է տրվում չօգտագործել նաեւ ալերգիայի, լակտոզան չմարսելու եւ աուտոիմուն հիվանդությունների առկայության դեպքում։

Կարագը խորհուրդ է տրվում բացառել նաեւ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ այն մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում։

Մարդկանց մոտ նշված հիվանդությունների բացակայության դեպքում այս մթերքը, չափավոր օգտագործման դեպքում, բարենպաստ ազդեցություն կունենա առողջության վրա։ Այն պարունակում է ճարպը լուծող վիտամիններ՝ իմունիտետի, մարսողության եւ ուղեղի համար: Բժիշկը մեծահասակների համար օրական չափաբաժին է նշել 20-30 գրամը, իսկ երեխաների համար՝ ոչ ավելի, քան 10 գրամը։ Նա նաեւ հորդորել է 82,5% յուղայնությամբ, առանց արոմատիզատորների, միատարր գույնով կարագ գնել։

news.am