
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մասնակցել է իր հանգուցյալ քրոջ՝ Մարգարետի նախկին ամուսնուն՝ լորդ Սնոուդոնին, նվիրված հիշատակման եկեղեցական արարողությանը, որը կայացել է միապետի Սենդրինհեմ նստավայրից ոչ հեռու Ֆլիթչեմ գյուղի Սուրբ Մարիամ Մագթաղինաթու եկեղեցում:
Դա Նորին Մեծության երկրորդ հայտնվելն էր հանրության առջև ծանր մրսածությունից հետո, որը նրան խանգարել էր մասնակցել Սուրբ Ծննդյան և ամանորյա ավանդական արարողություններին:
Չնայած խոնավ եղանակին, թագուհին հատուկ եկել էր հարգելու իր փեսայի հիշատակը, որը մահացել է երկու օր առաջ 86 տարեկան հասակում:
Միապետին ուղեկցում էին նրա 95-ամյա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը և լորդ Սնոուդոնի որդին՝ Դևիդ Արմսթրոնգ Ջոնսը:
Եղիսաբեթը հանրությանն էր ներկայացել բաց մանուշակագույն վերարկուով և նույն գույնի գլխարկով:
Նա լավ տեսք ուներ և հովանոցը վստահորեն պահում էր ձեռքին, ինչը վկայում էր առողջական լավ վիճակի մասին, հաղորդելէ ՏԱՍՍ գործակալությունը: