Ղազախական գործարարության մոտավոր վնասը երկրում ծայր առած անկարգություններից գնահատվում Է ավելի քան 93,7 միլիարդ տենգե (ավելի քան 213 միլիոն դոլար): Հունվարի 10-ին այդ մասին հաղորդել Է «Ատամեկեն» ձեռնարկիչների ազգային պալատի մամուլի ծառայությունը:
Հունվարի 10-ի 09:00-ի (Երեւանի ժամանակով 07:00-ի) դրությամբ վնասի ընդհանուր գումարը, մոտավոր հաշվարկներով, կազմել Է ավելի քան 93,7 միլարդ տենգե: Ալմաթիում՝ 92,2 միլիարդ տենգե (ավելի քան 209 միլիոն դոլար)»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ալգային պալատի տվյալների համաձայն՝ տուժել են գործարարության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են առեւտուրը, հասարակական սննդի ոլորտը, ֆինանսական հատվածը եւ լոգիստիկան:
«Երկրի ինը տարածաշրջաններում տուժել Է գործարարության 1 319 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 488 օբյեկտներում, դրանցրից՝ Ալմաթիում՝ 1 234 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 399 օբյեկտներում»,- ճշտել են մամուլի ծառայությունում:
Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության Է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Խաղաղապահները Ղազախստանում ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ին սահմանադրական կարգն ամբողջությամբ վերցված վերականգնվել Է հանրապետության բոլոր տարածաշրջաններում: Ամենաբարդ իրադրությունը մնում Է Ալմաթիում: Տոկաեւը հունվարի 10-ը հանրապետությունում հայտարարել Է համազգային սգի օր: