Ի՞նչ է ակնարկում Գարիկ Մարտիրոսյանը երկրպագուներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է ակնարկում Գարիկ Մարտիրոսյանը երկրպագուներին. armeniasputnik.am

Հեռուստահաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ակնարկել է, որ «Прожекторперисхилтон» հեռուստանախագիծը կարող է վերածնվել: Այս հաղորդաշարը չորս տարի շարունակ հեռարձակվում էր Ռուսաստանի Առաջին ալիքով:

Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է հրաշալի քառյակը: Տեսանյութում երևում է, որ Մարտիրոսյանը, Ուրգանտը, Ցեկալոն և Սվետլակովը, սեղանի շուրջ նստած, ինչ-որ բան են քննարկում:

«Շնորհավոր Հին Նոր 2017 տարի: Գուցե այս տարի որևէ Հին բան Նոր դառնա», — տեսանյութի տակ գրել է Մարտիրոսյանը:

Հաղորդաշարի երկրպագուները չեն թաքցրել հիացմունքը: Նշենք, որ հաղորդումը փակվել էր երկու հաղորդավարների նկատմամբ սահմանված խիստ պարտականությունների պատճառով: Գարիկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Սվետլակովը պայմանագիր էին ստորագրել ТНТ հեռուստաալիքի հետ, և նրանք չէին կարող աշխատել այլ հեռուստաընկերությունում: Իսկ Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էռնստը շոուն այլ հաղորդավարների մասնակցությամբ չէր պատկերացնում: Այս հումորային ծրագրի շրջանակում չորս տարի շարունակ Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Ցեկալոն ամեն ուրբաթ քննարկում էին շաբաթվա կարևոր թեմաները, մեկնաբանում թերթերի հոդվածներն ու հայտնի մարդկանց հայտարարությունները:

armeniasputnik.am