«Որևէ մեկը կասկածում է, որ հենց ես եմ գլխավոր հրամանատարը». Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

«Որևէ մեկը կասկածում է, որ հենց ես եմ գլխավոր հրամանատարը». Աղասի Ենոքյան

ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ԿԱՍԿԱԾՈ՞ՒՄ Է, ՈՐ ԵՍ ԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Ղազախստան ՀԱՊԿ զորք ուղարկելու հարցում շատերը մեղադրում են Նիկոլին, շատերն էլ ասում են, որ նա այլ ելք չուներ, ու ավելացնում, թե որոշումը Մոսկվայում է ընդունվել, ինքը միայն այն բարձրաձայնել է։

Որպես Նիկոլի կողմից «զորք ուղարկելու» բացատրություն է տրվում է այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, եւ ուրեմն հենց Նիկոլն էր պարտավոր հայտարարել զորաշարժի մասին։ Հենց այս բարձրաձայնելն է, որ Հայաստանի վրա է ուղղել ինչպես ղազախների, այնպես էլ միջազգային հանրության սլաքները։

ՀԱՊԿ գոյության տարիները ցույց են տվել, որ նախագահող երկիրը միայն արարողակարգային ֆունկցիաներ ունի, շատ հաճախ չենք էլ իմացել, թե որ երկիրն է տվյալ պահին նախագահում։ Միշտ էլ որոշումները ընդունվել են Կրեմլում, իսկ որպես face office հանդես է եկել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը։

Դեպքերից ընդամենը մեկ օր առաջ՝ հունվարի 1-ին Հայստանը ստանձնել էր նախագահող երկրի ռոտացիոն կարգավիճակը, եւ այս անգամ էլ Նիկոլը որոշեց մեջ ընկնել, օգտվել առիթից եւ ցուցադրել իր պուճուրիկ էգոն։

Նիկոլի մասնակցությամբ նման իրավիճակի մենք ականատես ենք եղել նաեւ 2018թ., երբ նա որոշեց հայկական զորք ուղարկել Սիրիա, խախտելով բոլոր օրենքները։ Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը բազմիցս էր մերժել Սիրիա զորք ուղարկելու ռուսական առաջարկները, սակայն Նիկոլը հաճույքով գնաց այդ քայլին՝ իրեն առաջին անգամ զգալով որպես Հայոց Բանակի ճակատագիր որոշող, որպես Գերագույն Գլխավոր։ Ավելին, նա հանրությանը փորձեց այս հարցը հրամցնել որպես հայ-ռուսական հումանիտար համագործակցության կարեւոր օրինակ։

Աղասի Ենոքյանի էջից



Նման նյութեր