Առօրյա որոշ գործողություններ մեծացնում են կորոնավիրուսով վարակվելու ռիսկը, պնդում են Institute of Health Informatics-ից գիտնականները։
Նրանք համեմատել են COVID-19 համաճարակի երկրորդ ալիքի տվյալները՝ 2020 թվականի հոկտեմբերից մինչեւ 2021 թվականի ապրիլը անցյալ տարվա սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածի հետ, երբ սահմանափակումներ չէին կիրառվում։
Պարզվել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ շաբաթական մեկ անգամ գնումներ կատարելը մեկուկես անգամ ավելացրել է վարակվելու հավանականությունը։ Երկրորդ տեղում բաց տարածքում սպորտով զբաղվելն է․ այն 1,36 անգամ մեծացնում է վարակվելու վտանգը։ Նման վիճակագրությունը, ըստ մասնագետների, կարող է կապված լինել սոցիալական ակտիվության, այլ ոչ թե բուն ֆիզիկական ակտիվության հետ։
Կորոնավիրուսով վարակվելու հավանականության տեսանկյունից վտանգավոր են նաեւ բարեր, ռեստորաններ այցելելը եւ հասարակական տրանսպորտով ճանապարհորդությունները (վարակվելու ռիսկը մեծանում է 1,3 անգամ)։
Հետաքրքիր է, որ հետազոտողները չեն գտել համոզիչ ապացույցներ վարակվելու ռիսկի բարձրացման մասին կինոթատրոններ, համերգներ, սպորտային միջոցառումներ այցելելիս: Այնուամենայնիվ, փորձագետները չեն դիտարկել իրավիճակը օմիկրոն շտամի հայտնվելուց հետո։