Թուրքիայում ապրող ագարակատերերից մեկը փորձարկումներ է անում վիրտուալ իրականության ակնոցներով: Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, վերջինս ակնոցը հագցնում է կովերի աչքերին, որպեսզի կենդանիներին թվա, որ ամառ է:
Ընտանեկան բիզնեսի մասին հոգ տանելով՝ նա նախկինում փորձեր է արել կովերին հանգստացնող երաժշտության հետ: Այժմ նա առավել նորարար լուծումներ է փնտրում: Նա դիմել է վիրտուալ իրականության ակնոցների օգնությանը, որոնց միջոցով ստիպում է կովերին մտածել, որ արևային եղանակ է:
Թուրք ագարակատիրոջ խոսքով՝ իր կովերը սովորաբար 22 լիտր կաթ են տալիս ամեն օր: Իսկ երկուսը, որոնք վիրտուալ իրականության ակնոց են կրում, օրական 27 լիտր կաթ են տալիս: Տղամարդու խոսքով՝ այդ ակնոցը դրական ազդեցություն է ունենում կենդանիների վրա, կովերն ավելի քիչ նյարդային են: