ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում տեսահսկման խցիկները ֆիքսել են այն պահը, երբ դեռահաս մայրն իր նորածնին նետում է փողոցային աղբամանը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այս սոսկալի դեպքից մի քանի ժամ հետո նորածնին ողջ են գտել:
Ֆիքսված կադրերում երևում է, որ կինը մեքենայով գալիս է աղբամանի մոտ և աղբի սև տոպրակը, որում նորածինն է, նետում է: Դրանից վեց ժամ հետո աղբամանին մոտեցած երեք մարդկանցից մեկը հայտնաբերել է լքված երեխային: Նա այժմ հոսպիտալացվել է:
Ոստիկանները բերման են ենթարկել 18-ամյա մորը՝ Ալեքսիս Ավիլային, որը խոստովանել է արարքը: