Եվրոպայի բնակչության կեսից ավելին առաջիկա 6-8 շաբաթվա ընթացքում կարող է վարակվել կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
Կազմակերպության ներկայացուցիչը պարզաբանել է, որ 2022 թվականի առաջին իսկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը Եվրոպայում ավելացել է 7 մլն-ով: Ելնելով այդ հանգամանքից՝ ԱՀԿ-ում կարծում են, որ եվրոպացիների կեսից ավելին առաջիկա ամիսներին կվարակվեն կորոնավիրուսով: