Երգչուհի Սոֆիա Ռոտարուի որդին՝ Ռուսլան Եվդոկիմենկոն հանրությանը ցույց է տվել մայրիկի շքեղ քոթեջը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ նա Instagram-ի stories բաժնում կալվածքի և բակի լուսանկարներ է հրապարակել:
Տունը գտնվում է անտառում՝ Կիևից 22 կմ հեռու: Կալվածքի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 1400 քառ. մետր:
Տան մակերեսը մոտ 300 քառ. մետր է:
Ռոտարուն առանձնատունը գնել է 16 տարի առաջ, իսկ կալվածքի տարածքում կա հյուրատուն, հսկայական զրուցարան, թենիսի կորտ: