Netflix-ը պատրաստվում է երեք սերիայից բաղկացած վավերագրական ֆիլմ թողարկել Քայե Ուեսթի մասին՝ «Jeen-Yuhs: A Kanye Trilogy»։ Ժապավենի նոր թիզերը հրապարակվել է սթրիմինգային ծառայության ինստագրամյան էջում։
Տեսանյութում կադրեր են ներառված, որոնցում բժիշկները բեկակալ են տեղադրել Քանյեի բերանում ավիավթարի արդյունքում ծնոտի վնասվածքի պատճառով։ Երաժիշտը դրանով ձայնագրել է «Through the Wire» երգը վթարից հետո բարդությունների մասին, որը ներառվել է նրա դեբյուտային սկավառակում՝ «The College Dropout»։
InterMedia-ն հիշեցնում է, որ ռեժիսորներ Քլարենս Սիմոնսը եւ Չիկե Օզան, որոնք առավել հայտնի են Coodie & Chike, ֆիլմի վրա աշխատել են մոտավորապես 20 տարի։ Այն պատմում է ռեփերի ճանապարհի մասին դեպի հաջողություն, մշակույթի վրա Քանյեի ազդեցության եւ հայտնիների հետ հարաբերությունների զարգացման մասին։