Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ
Advertisement 1000 x 90

Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Հունվարի 12-ի ցերեկը 4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի արեւելյան ափերի մոտ: Այդ մասին վկայում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքի տվյալները:

Ցնցումը գրանցել են տեղական ժամանակով 12:37-ին (Երեւանի ժամանակով 04:37-ին) Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Կամչատկայի Պետրոպավլովսկից 175 կիլոմետր հեռավորությամբ: Օջախն ընկած Է 40 կիլոմետր խորության վրա:

Դրանից առաջ երկրաշարժ Է տեղի ունեցել հունվարի 11-ին տեղական ժամանակով 15:34-ին (Երեւանի ժամանակով 07:34-ին):



Նման նյութեր