Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 80 430-ով, ինչը դարձել Է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ընթացքում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 12-ին հրապարակված տվյալները:
Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր նոյեմբերի 25-ին, երբ մեկ օրում հայտնաբերել Էին վարակման 75 961 դեպք: Համավարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 7 661 811 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում 24 ժամում մահացել Է 384 հիվանդ: Համավարակի ամբողջ ընթացքում մահացու վախճաների ընդհանուր քանակը Գերմանիայում հասել Է 114 735-ի: 83,2 միլիոն բնակչությամբ երկրում ապաքինվել Է ավելի քան 6,2 միլիոն մարդ: