Ճապոնիայում առնվազն 124 ներքին ավիաչվերթ Է չեղարկվել ձայն սաստիկ տեղումների պատճառով, որոնք հունվարի 12-ին ընդգրկել են երկրի հյուսիսի մի շարք շրջաններ: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:
Բացի դրանից, դադարեցվել Է 427 գնացքների երթեւեկությունը ձյունակույտերի պատճառով, որոնք առաջացել են երկաթուղային պաստառին: Ճապոնիայի հյուսիսային մի շաք շրջաններում անած օրը մինչեւ 70 սանտիմետր ձյուն Է տեղացել, արձանագրվել Է սաստիկ քամի՝ վայրկյանում մինչեւ 40 մետր պոռթկումներով:
Սպասվում Է, որ վատ եղանակը կտեւի ընդհուպ մինչեւ հունվարի 14-ը: