
Ռուսաստանաբնակ Գոհար Ավետիսյանը արձագանքել է 11-ամյա Նելլիի մահվան լուրին: Նելլին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից էր։ 6 ամիսների ընթացքում Նելլին դադարել էր քայլել, իսկ հետո չէր կարողանում մեկ վայրկյան անգամ կանգնել ոտքի վրա։
Երեխան անցել էր քիմիոթերապիայի 12 կուրս, սակայն աղջկա առողջական վիճակը, ցավոք, չէր բարելավվում:
Գոհարն այցելել էր Նելլիին, դիմահարդարել նրան, նվիրել կոսմետիկա, հագուստ իր հեղինակային հագուստի շարքից, կեղծամ եւ այլն:
Սակայն, ցավոք սրտի, աղջիկը չկարողացավ հաղթահարել ծանր հիվանդությունը: Երեկ հայտնի դարձավ, որ Նելլին մահացել է: