Քանյե Ուեսթի ներկայացուցիչը հերքել է ռեփերի եւ Ադբրեջանի նախագահի նախկին փեսայի համագործակցության մասին տեղեկատվությունը
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթի ներկայացուցիչը հերքել է ռեփերի եւ Ադբրեջանի նախագահի նախկին փեսայի համագործակցության մասին տեղեկատվությունը

Ռեփեր Քանյե Ուեսթի (Յե) ներկայացուցիչը՝ Պիեր Ռուժեն, մեկնաբանել է տեղեկատվությունը, թե արտիստը ցանկանում է Ռուսաստան մեկնել եւ հանդիպել ու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Rolling Stone-ը։

«Ամբողջովին կեղծ է։ Հորինվածք կամ ռուսների կողմից ցանկալին որպես իրականություն ընկալում»,- հայտարարել է Ռուժեն։

Անկախ պարբերականի խնդրանքից՝ ռեփերի ներկայացուցիչն ընդարձակ մեկնաբանություն չի տվել։ Ռեփերի գործընկերը՝ Ամիր Սադանը, որը դարձել է տեղեկատվության աղբյուրը՝ պատմելով Ուեսթի՝ Ռուսասան այցի  ծրագրերի մասին, եւս հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Փոխարենը երգիչ, Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Աղալարովի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց եւ Քանյեի համագործակցության մասին բանակցություններ, իսկապես, տարվում են, սակայն հրաժարվում են մանրամասն տեղեկատվություն տրամադրել։

style.news.am