Երևանում անհամբեր սպասում են կինո-հեքիաթասացի վերջին պատմության պրեմիերային: «Ծիր կաթնի ճանապարհով» ֆիլմում սերբ հռչակավոր կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայ ջութակահարին դարձրել է Մոնիկա Բելուչիի դերձակը: Եվս մեկ հայ երաժիշտ նվագում է սաունդթրեքում:
Ջութակահար-դերձակի մասնակցությամբ դրվագը հնարավոր կլինի տեսնել միայն ֆիլմի սերիալային տարբերակում, որը դեռ պատրաստ չէ: