Ֆրանսիացի քաղաքական մեկնաբան Նիկոլյա Փրիզը Ելիսեյան պալատում կյանքի գաղտնիքների մասին իր վավերագրական ֆիլմում ասել է, որ անանուն անձը զանգահարել է նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը և պատմել ամուսնու և վերջինիս սիրելիի միջև հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով ֆիլմին, որը ցուցադրել է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։
Սենատոր Ֆրանսուա Պատրիան հաստատել է զանգը և ասել, որ պետության ղեկավարը շատ վրդովված է եղել կատարվածից։«Հասկանու՞մ եք, թե ինչ են համարձակվում ասել: Մեզ ընդհանրապես չեն խնայում: Ես տխրեցի և ցնցվեցի՝ լսելով դա, բայց մենք կշարունակենք առաջ գնալ»,- Պատրիան մեջբերել է Մակրոնի արձագանքը։
Միևնույն ժամանակ, հրատարակությունը նշում է, որ անհասկանալի է մնում, թե ինչպես կարող էր անհայտ անանուն հեղինակի մոտ հայտնվել երկրի առաջին տիկնոջ հեռախոսահամարը։ Բացի այդ, հոդվածում նշվում է, որ հենց Մակրոնի ամուսնությունն է իր նախկին ուսուցչուհի Բրիջիթի հետ, որ ամենաքննարկվող թեմաներից է երկրում ընտրությունների նախաշեմին։