Մավրիտանիայի հիմնի փոխարեն մի քանի անգամ այլ երաժշտություն է հնչել Գամբիայի հետ խաղից առաջ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մավրիտանիայի հիմնի փոխարեն մի քանի անգամ այլ երաժշտություն է հնչել Գամբիայի հետ խաղից առաջ

Կամերունում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կազմակերպիչները Մավրիտանիայի և Գամբիայի ազգային հավաքականների 1-ին տուրի խաղից առաջ ազգային օրհներգերի կատարման ժամանակ մի քանի սխալ են թույլ տվել, հայտնում է RMC Sport-ը։

Մի քանի անգամ Մավրիտանիա-Գամբիա խաղից առաջ Մավրիտանիայի հիմնի փոխարեն սխալ հիմն է հնչել: Կազմակերպիչները երեք անգամ սխալ հիմն միացնելուց հետո որոշել են ընդհանրապես չհնչեցնել այս երկրի օրհներգը և բավարարվել են միայն Գամբիայի օրհներգով:

Միջադեպը նյարդայնացրել է մավիտանացի մարզիկներին, հետո ծիծաղ է առաջացրել հավաքականի խաղացողների մոտ։ Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա նվազագույն հաշվով առավելության է հասել Գամբիայի հավաքականը: