Օբաման պաշտոնաթողությունից հետո պլանավորում է մոռանալ գործերի մասին և կուշտ քնել
Advertisement 1000 x 90

Օբաման պաշտոնաթողությունից հետո պլանավորում է մոռանալ գործերի մասին և կուշտ քնել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պլանավորում է պաշտոնաթողությունից հետո առաջին իսկ օրը մոռանալ գործերի մասին և կուշտ քնել: Այդ մասին պետության ղեկավարը, որն իշխանությունը հունվարի 20-ին փոխանցելու է Դոնալդ Թրամփին, պատմել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես չեմ պատրաստվում զարթուցիչ դնել: Դրանում ես միանգամայն վստահ եմ,-նշել է Օբաման՝ պատասխանելով հետագա պլանների վերաբերյալ հարցերին:-Ես ցանկանում եմ փորձել մի լավ քնել: Եվ մի քիչ ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահը խոստովանել է նաև, որ կցանկանար ազատ ժամանակ մտածել այն մասին, թե ինքն ինչ  կարողացավ անել Սպիտակ տանը ութ տարի աշխատելու ընթացքում: «Եմ հարմար պահ չեմ ունեցել խորհրդածելու և կշռադատելու այդ ամենը»,-պարզաբանել է Օբաման: Թրամփի պաշտոնակալությունից անմիջապես հետո, որը տեղի կունենա հունվարի 20-ին, նա պլանավորում է մեկնել հանգստանալու:

Միևնույն ժամանակ Օբաման ընդգծել է, որ հետագայում չի պատրաստվում «երկար նստել գրասեղանի առջև»: «Ես հույս ունեմ, որ կսկսեմ դասախոսել, որովհետև աշխատել եմ համալսարանում և ժամանակն ուրախ եմ անցկացրել՝ զբաղվելով դրանով»,-հավելել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը, որը 1992-ից մինչև 2004 թվականը սահմանադրական իրավունք է դասավանդել Չիգագոյի համալսարանում:

Սակայն Օբաման դեռևս չի պատրաստվում վերադառնալ Չիկագո: Սպիտակ տանն ութ տարի գտնվելուց հետո նա ընտանիքի հետ կտեղափոխվի մասնավոր առանձնատուն, որը վարձակալվել է Վաշինգտոնի կենտրոնի հեղինակավոր շրջաններից մեկում: Ինչպես հայտնել է Օբաման, իրենք պատրաստվում են Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մնալ ևս մի քանի տարի, քանի դեռ իր կրտսեր դուստրը՝ Սաշան, չի ավարտել դպրոցը: Ավագ դուստրը՝ Մալիան, 2017 թվականի աշնանը կսկսի սովորել Մասաչուսեթսի նահանգի Հարվարդի հեղինակավոր համալսարանում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: