Անի Ղազարյանը` «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու և ծրագրերի մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անի Ղազարյանը` «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու և ծրագրերի մասին. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անի Ղազարյանը, ում կինոսեր հասարակությունը շուտով կտեսնի «Կյանք ու կռիվ 2- 25 տարի անց» ֆիլմում:

-Անի, զրույցը ուզում եմ սկսել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմից, որտեղ մարմնավորում եք գլխավոր հերոսուհուն: Ֆիլմի առաջին մասը մեծ հաջողությունէ ունեցել, հետաքրքիր է` ի՞նչ է սպասվում երկրորդ մասում:

– Թե ինչ հաջողության կհասնի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը պարզ կլինի մոտ ապագայում։ Կանխատեսումներ դժվարանում եմ անել։ Երկրորդ մասում մենք ենք, մեր այսօրվա խնդիրներով, մեր հոգսերով ու ցավով, մեր լավ ու վատ կողմերով։ Եթե առաջին ֆիլմը հիշողությունների տեղատարափ էր, երկրորդը մեր ներկան է։

-Երբ մեկ նախագիծ հաջողված է լինում, դերասանը պարտավորություն է ունենումթիմային աշխատանքի գրանցած հաջողությունը պահպանել: Այս առումով հետաքրքիր էլսել Ձեր տեսակետը, նաև վերաբերմունքը թիմին, դերասանական անձնակազմին:

– Դա ամենադժվարն է։ Մեծ պատասխանատվության զգացում՝ շարունակել ընկերներիդ ու ողջ թիմի հաջողված աշխատանքը։ Ես իսկապես չգիտեմ երկրորդ մասը կունենա արդյոք նույն արձագանքն ու հաջողությունը, թե ոչ բայց կարող եմ ասել, որ լավ արդյունք ստանալու համար ջանք ու եռանդ չենք խնայել՝ ոչ դերասանական կազմը, ոչ էլ ողջ թիմը՝ իհարկե ռեժիսորի գլխավորությամբ։

– Շարունակելով թեման կցանկանամ Ձեր կարծիքը իմանալ նաև Մհեր Մկրտչյանի մասին: Շատերը փաստում են, որ նա նոր փուլ մտցրեց հայկական կինոարտադրության մեջ. որպես նրա հետ աշխատած դերասանուհի ի՞նչ տեսակետ ունեք:

– Ես էլ եմ մտնում այդ շատերի մեջ: Շատ հետաքրքիր, հաճելի ու միաժամանակ շատ բարդ ստեղծագործական ընթացք էր Մհերի հետ աշխատանքը, որը, կարծում եմ, ինձ կանգնեցրեց մասնագիտական մի այլ աստիճանի վրա։ Ես շատ շնորհակալ եմ իրենից:

-Ուզում եմ ծանոթանալ նաև Ձեր առաջիկա ծրագրերին:

– Հիմա հարգելի պատճառով գտնվում եմ մասնագիտական դադարի մեջ ու մոտակա մի տարին կարծում եմ  ոչ մի ծրագիր չեմ ձեռնարկի:

Գիտեմ, որ Ձեզ համար թատրոնը առաջնային հորիզոնականում է: Հետաքրքիր է իմանալ, այդ առումով ի՞նչ ծրագրեր ունեք:

– Այո, թատրոնը մի ուրիշ աշխարհ է ինձ համար։ Հիմա բացի «Համազգային թատրոնից» աշխատում եմ նաև «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում» ու հենց վերադառնամ «իմ դադարից», երկու թատրոնում էլ ծանրաբեռնված կաշխատեմ, որ կարոտս առնեմ բեմից։

-Անի, ավելորդություն չի լինի ասելը, որ շատ ռեժիսորների համար դուք սիրված եւբազմաժանր դերասանուհի եք, իսկ ո՞րն է որպես դերասանուհի Ձեր պահանջները, երբառաջարկ եք ստանում:

– Առաջին հերթին կարևորում եմ սցենարը և այն կերպարը, որը պետք է մարմնավորեմ։

-Անի, կա դեր որի մասին երազում եք, նաև առհասարակ ո՞րն է այս ոլորտում Ձերերազանքը, ինչի՞ն եք ձգտում:

– Ձգտում եմ չկրկնվել ու չդոփել տեղում։ Երազած դեր չունեմ դեռ:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր